Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ

Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ
05.10.2020 | 21:06

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 19 խաղաղ բնակիչ, 1-ը` մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ:

«Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ)», - հայտնում է ՄԻՊ-ը: Մարմնական վնասվածքներ է ստացել 80 մարդ, 60-ը՝ լուրջ վնասվածքներ: Նրանցից 24-ը վիրավորումը ստացել են անմիջապես իրենց բնակության վայրում` բնակելի տանը կամ մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (8 անձանց պարագայում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, 7-ը՝ հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի արկակոծման, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերի թիրախավորման հետևանքով:


Թիրախավորվել է 60 քաղաքացիական բնակավայր, արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Նախնական տվյալներով լրջորեն վնասվել է 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), 240 մեքենա, 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտներ:


«Երեկ ու այսօր ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը: Երեկվա հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է նախնականորեն 4 զոհ և 10 վիրավոր, իսկ այսօրվա հարվածների հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են», - նշում են ՄԻՊ գրասենյակից:

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ